Պատրուշևը Մոսկվայում հանդիպել է Իրանի իրավապահ մարմինների գլխավոր հրամանատարի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/1114306.jpg)
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպում է անցկացրել Իրանի իրավապահ մարմինների գլխավոր հրամանատար Սարդար Ահմադ-Ռեզա Ռադանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Քննարկվել են հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների գծով ռուս-իրանական փոխգործակցության շարունակման հետ կապված հարցեր», – հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում: