Լիտվայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
Ըստ Լիտվայի նախագահի վարչակազմի՝ նա պլանավորում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը, Ուկրաինայի՝ ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները, Լիտվայի և ԵՄ-ի օգնությունն Ուկրաինային։
Նախօրյակին Լիտվան համաձայնագիր է ստորագրել նորվեգական Kongsberg ընկերությունից երկու արդիականացված NASAMS արձակման համակարգեր գնելու և Ուկրաինային մատակարարելու վերաբերյալ։
«Դրանք Ուկրաինա կուղարկվեն ամենամոտ ժամանակներս», – հունիսի 27-ի երեկոյան հայտնել է Նաուսեդան։
NASAMS –ը նորվեգական շարժական զենիթահրթիռային համալիր է, պատկանում է փոքր-միջին գործողությունների շառավղի հակաօդային պաշտպանության համակարգերին: