Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրենին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլին:
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունն ու դրա հետագա զարգացումը: Մասնավորապես, կարևորել է փոխգործակցությունը հանցավորության, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում:
Քեթրին դը Բոլը գոհունակություն է հայտնել հայաստանյան գործընկերների հետ համագործակցության մակարդակից և վստահություն հայտնել, որ այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: