Իննոֆեստ փառատոնով Իջևանում կբացվի նորարարական հաբ
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Իջևանի նորարարական հաբում տեղի կունենա ԻննոԻջևան հանգույցի պաշտոնական բացումն ու ԻննոՖեստ փառատոնը։
ԻնոՖեստի մասնակցությունն անվճար է, նախնական գրանցվել հնարավոր է այստեղ։ ԻննոԻջևան ծրագրի մասին կարող եք լրացուցիչ տեղեկանալ այստեղ։
ԻննոԻջևանը հունիսի 30-ին պաշտոնապես կմեկնարկի InnoFest-ով՝ Եվրոպական միության, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և մասնավոր հաստատությունների մասնակցությամբ: Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կանցկացվի «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկումը։
Հուլիսի 1-ին և 2-ին Իջևանը կվերածվի նորարարության աշխույժ կենտրոնի՝ ՏՏ և ձեռներեցության թեմաներով բանախոսություններով, վարպետության դասերով և պանելային քննարկումներով: Իջևանում կհավաքվեն ոլորտի հայտնի փորձագետներն ու տեխնոոլորտի հայտնի դեմքերը: