Ֆրանսիայում ոստիկանության կողմից դեռահաս վարորդի սպանությունը ցույցերի և անկարգությունների առիթ է դարձել
Ֆրանսիայում ցույցեր և բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները կրակել են 17-ամյա դեռահասի վրա, որը ստացած վնասվածքներից մահացել է: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում են ոստիկանության երկու սպաներ՝ Mercedes AMG մեքենայի կողքին, այնուհետև նրանցից մեկը կրակում է, երբ վարորդը փորձում է հեռանալ: