Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տոնել Եվրոպական խաղերում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպական խաղերում:
Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 57 կգ քաշային կարգի երկրորդ մենամարտում Արթուր Բազեյանը մրցեց Լատվիան ներկայացնող Մատվեյս Պրոկուդինսի հետ և առավելության հասավ 4:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Բազեյանը կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Եվրոպական խաղերին մասնակցում են 49 երկրի 7000-ից ավել մարզիկներ: Հայաստանն այս տարի ներկայացնում են 9 մարզաձևի 57 մարզիկներ: