Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ չի տրամադրի
Լատվիան դադարեցնում Է Ռուսաստանի քաղաքացիներին բոլոր տեսակի վիզաների տրամադրումը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է բալթյան հանրապետության նորընտիր նախագահ Էդգարս Ռինկևիչսը:
«Ռուսաստանի իրադարձությունների կապակցությամբ Լատվիան հումանիտար կամ այլ տեսակի վիզաներ չի տրամադրի»,-ասվում է տեքստում: