Բաժիններ՝

Վորոնեժի նահանգապետը հերքել է տարածաշրջանում ռազմական տեխնիկայի առաջխաղացման մասին լուրերը

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հերքել է տարածաշրջանում ռազմական տեխնիկայի առաջխաղացման մասին լուրերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գուսևի Telegram-ի իր ալիքում հրապարակած հայտարարությունը:

«Սոցիալական ցանցերում այժմ հրապարակվում են բազմաթիվ ոչ հավաստի տեղեկություններ Վորոնեժի մարզի տարածքում ռազմական տեխնիկայի իբր առաջխաղացման մասին: Նման հաղորդագրությունների տարածման համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն: Բոլոր դեպքերին կարձագանքեն «Ռոսկոմնադզորը» և տարածաշրջանի դատախազությունը: Վստահ եմ, որ վորոնեժցիները չեն ենթարկվի նրանց տեղեկատվական սադրանքներին, ովքեր շահագրգռված են երկրում և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ», – գրել է նա:

Ավելի վաղ, «Վագներ»-ի տելեգրամյան ալիքը հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովի ու Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս