Բաժիններ՝

«Վագներ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ՌԴ տարբեր շրջաններում իրականացվում են անվտանգության միջոցառումներ

Վագներ ՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ՌԴ տարբեր շրջաններում իրականցվում են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարբեր գերատեսչությունների մամուլի ծառայություններից:

«Շերեմետեվո» օդանավակայանն ապահովում է թռիչքների անվտանգությունը պահանջվող կանոնակարգերով:

«Օդանավակայանը պահանջվող կանոնակարգերի ռեժիմով ապահովում է ներքին և արտասահմանյան չվերթների, ուղևորների և ավիաընկերությունների անվտանգությունն ու սպասարկումը», – նշել են մամուլի ծառայությունում:

«Ռուսական երկաթուղիներ» հոլդինգը ձեռնարկում է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները մի շարք շրջաններում խռովության պայմաններում երկաթուղային տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու համար, լրագրողներին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Դոնի Ռոստովի և Վորոնեժի հետ հաղորդակցության գնացքները հետևում են ժամանակացույցին։ Ռուսական երկաթուղիների օբյեկտներում ձեռնարկվում են անվտանգության անհրաժեշտ միջոցներ երկաթուղային տրանսպորտի անխափան աշխատանքի համար», – ասել են հոլդինգում:

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները, համագործակցելով քաղաքային իշխանությունների հետ, վերահսկում են իրավիճակը քաղաքում անվտանգության միջոցառումների ուժեղացման շրջանակներում:

«Սանկտ Պետերբուրգում իրավիճակը հանգիստ է և վերահսկելի: Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը մշտական կապի մեջ է քաղաքի ուժային կառույցների ղեկավարների հետ: Սանկտ Պետերբուրգում շարունակում են գործել անվտանգության ուժեղացված միջոցառումներ», – հայտնել են մամուլի ծառայությունից:

Փրկարարները խմելու ջրի մատակարարում են կազմակերպել Ռոստովի մարզի Մ-4 «Դոն» մայրուղու 11 հատվածներում, որտեղ խցանումներ են առաջացել երթևեկությունը փակելու պատճառով:

Ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսական պաշտպանական ձեռնարկություններն աշխատում են սովորական ռեժիմով և արտադրանք են պատրաստում ճակատի համար, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են«Ռոստեկ» պետական ​​կորպորացիայից:

Տվերի և Կալինինգրադի մարզերում բոլոր զանգվածային միջոցառումները հանգստյան օրերին չեղարկվել են։ Այս մասին շաբաթ օրը ՝ հունիսի 24-ին, հայտնել են շրջանների իշխանությունները:

«Տվերի մարզի նահանգապետ Իգոր Ռուդենիի որոշմամբ Տվերի մարզում չեղյալ են հայտարարվել հանգստյան օրերի բոլոր զանգվածային միջոցառումները»,- նշված է շրջանի կառավարության մամուլի ծառայության Telegram-ալիքում:

Կալինինգրադի մարզում բոլոր միջոցառումները չեղարկվել են մինչև հունիսի 26-ը ներառյալ: Շրջանի կառավարության մամուլի ծառայությունում նշել են, որ դա արվում է տարածաշրջանի հյուրերի և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս