Բաժիններ՝

Քաղաքացու ձեռքը կոտրած ոստիկանը նույնականացված էր, տեսանյութը կար, ամեն ինչ կար, բայց ոչինչ չէր արվում. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Կհիշե՞ք այս դեպքը։ Անցել է ավելի քան մեկ տարի, իսկ վարույթը տեղում դոփում էր. ոչ մի առաջընթաց։ Քաղաքացու ձեռքը կոտրած ոստիկանը նույնականացված էր, տեսանյութը կար, ամեն ինչ կար, բայց ոչինչ չէր արվում։

Եվ ահա վերջապես այսօր «սայլը տեղից շարժվեց», և իրականացվեց տուժողի ու ձեռքը կոտրած «վկա» ոստիկանի միջև առերեսում։ Հուսով եմ, հաջորդ քննչական գործողությանը ստիպված չենք լինի սւասել ևս մեկ տարի։

ՀԳ. Միայն այս գործը բավարար է՝ պատկերացում կազմելու համար, թե ինչպես է քպ-ական իշխանությունը «պայքարում» ոստիկանական չարաշահումների դեմ։ Խնդրին ավելի մանրամասն կանդրադառնամ հունիսի 26-ին՝ խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս