Վերջին շաբաթը դատախազության համար նվերներով լեցուն էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթը դատախազության համար նվերներով լեցուն էր, նախ փաստաբանները հեռուստացույց նվիրեցին Աննա Վարդապետյանին, որպեսզի նա կարողանա այլ հեռուստաալիքներ էլ դիտել եւ տեղեկանալ փաստաբաններին ոստիկանության բաժիններում բռնության ենթարկելու դեպքերից։

Բանն այն է, որ Աննա Վարդապետյանն ասել էր, թե տեղյակ չէ փաստաբանին ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու դեպքից։ Կառավարության այսօրվա նիստում էլ ներառված է դատախազությանը համակարգիչներ նվիրելու նախագիծը։ Թվով 9 համակարգիչները, թուղթ մանրացնելու սարքը եւ տարբեր ծրագրերի արտոնագրերը դատախազությանը նվիրում է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպությունը։

Հայաստանին նվիրաբերվող գույքի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 880 հազար դրամ, այսինքն՝ Աննա Վարդապետյանի 2 ամսվա վարձատրության չափ»:

Տեսանյութեր

Լրահոս