Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ն բարեփոխելու անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխումների կարիք ունի. դրա կազմավորումից 80 տարի անց անհրաժեշտ է մարմին Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցչությամբ: Նման հայտարարություն է արել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Բրազիլիան կարծում է, որ «բազմաբևեռ աշխարհն ավելի լավ է, քան միաբևեռ տիրապետությունը կամ երկբևեռ վեճը»։ Նախագահ Լուլան նշել է, որ «տարբեր ցանցերի ստեղծումը», երկրների միջև համաձայնագրերի կնքումը կարող է օգնել՝ հաշվեկշռելու և հավասարակշռելու հակադրվող միտումներն ու լարվածությունը։

«Օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունեցող կառույց է: Այն իրենից ներկայացնում է 1945 թ.-ի աշխարհի ուժերի հաշվեկշիռ: Գրեթե 80 տարի անց շատ բան է փոխվել, և մեզ անհրաժեշտ է ավելի խոշոր ու ավելի ներկայացուցչական խորհուրդ՝ Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից ձայներով` իրապես խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար»,- ասել է Բրազիլիայի նախագահը Իտալիա ժամանելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս