Բաժիններ՝

Կոլումբիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի հակակառավարական ակցիայի

Ավելի քան 90 հազար մարդ ապրիլի 20-ին դուրս է եկել Կոլումբիայի քաղաքների փողոցներ՝ ի նշան բողոքի այն բարեփոխումների դեմ, որոնք փորձում է իրականացնել նախագահ Գուստավո Պետրոյի կառավարությունը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։

Իշխանությունների տվյալներով՝ երկրի մայրաքաղաքում ցույցին մասնակցել է մոտ 30 հազար մարդ։ Բողոքի խոշոր ցույցեր են տեղի ունեցել նաև Բարանկիլիա, Բուկարամանգա, Կալի, Կարտախենա, Կուկուտա, Մեդելին և Սանտա Մարտա քաղաքներում։

Բողոքի ակցիաներն անցել են խաղաղ և առանց լուրջ միջադեպերի։ Ցույցերը հրավիրած ընդդիմությունը դրանց միջոցով փորձել է ցույց տալ բնակչության դժգոհությունն առողջապահության, աշխատանքի և կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներից, որոնք փորձում է իրականացնել կառավարությունը։

Պետրոն Կոլումբիայի պետության ղեկավարի պաշտոնն ստանձնել է 2022 թվականի օգոստոսի 7-ին։ Նա դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը ներկայացնում է ձախ ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս