Արտակ Գրիգորյանը հեռացել է «Ալաշկերտ»-ից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստը հեռացել է Երևանի «Ալաշկերտ»-ից: Ինչպես տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը և թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը:
35-ամյա ֆուտբոլիստը 2015-ից պաշտպանում էր «Ալաշկերտի» գույները, նվաճել է մի շարք տիտղոսներ, երկար տարիներ հանդիսացել է թիմի ավագը:
«Շնորհակալ եմ իմ հարազատ ակումբին տպավորիչ ժամանակաշրջանի համար: Միասին մեծ հաջողությունների ենք հասել: Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտ»-ին նոր մրցաշրջանում: Այս թիմը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում»,- նշել է Արտակ Գրիգորյանը: