Բաժիններ՝

Դասագիրքը կարևոր է, բայց դրանից պետք չէ կառչել. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ-ն աշխատում է նոր չափորոշիչներով դասագրքերի ստեղծման ուղղությամբ, փորձաքննության փուլում են։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նրա՝ ավելի քան 10 տարի բովանդակային առումով նոր դասագրքեր գրելու մրցույթներ չէին արվել։ Հիմա աշխատում են նոր չափորոշիչներով դասագրքերի ստեղծման ուղղությամբ, փորձաքննության փուլում են։

«Կարծում եմ՝ նաև ժամանակի հարց է, որ մեզ մոտ ձևավորվի որակյալ դասագիրք գրելու ավանդույթ։ Իսկ դասագիրք գրելը շատ բարդ է ոչ միայն գիտականության տեսանկյունից, այլև մեթոդական ձևավորման, հոգեբանության։ Մի ամբողջ թիմ պետք է աշխատի, էլ չասեմ հետազոտական ինստիտուտ»,-հավելեց Անդրեասյանը։

Նախարարը վստահ է, որ որակյալ դասագրքի համար թիմերն անընդհատ պետք է աշխատեն, կատարելագործեն դրանք։ Անդրեասյանը չի կարծում, թե հենց առաջին փուլով ստանալու են այն, ինչ պատկերացնում և ցանկանում են։

Միաժամանակ շեշտում է, որ ժամանակակից դպրոցում դասագիրքը գնալով կորցնում է նշանակությունը։

Ըստ նրա՝ կրթության արդյունքներով աչքի ընկնող, զարգացած երկրներում, դասապրոցեսը մեկ դասագրքի շուրջ չեն կառուցում, որ աշակերտն ավելի լայն գիտելիքներ ստանա։ Նրա խոսքով՝ մենք էլ պիտի այդ ճանապարհով գնանք:

«Դասագիրքը կարևոր է, բայց դրանից պետք չէ կառչել»,- եզրափակեց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս