Դանիելյանը և Սարգսյանը Կրակովի շախմատային բլից մրցաշարի հաղթողներն են
Հայաստանը ներկայացնող շախմատիստները` Էլինա Դանիելյանը և Շանթ Սարգսյանը հաջող մասնակցություն են ունեցել Կրակովի ամառային Եվրոպական խաղերում հիմնական մրցումներից առաջ անցկացված շախմատի բլից մրցաշարում:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավել է առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է 1-ին հորիզոնականը: Երկրորդ տեղում Նիդերլանդների թիմ է, իսկ եռյակը եզրափակում է Ադրբեջանը:
Առաջնությանը մասնակցել են 8 թիմեր հետևյալ երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Լեհաստան, Ռումինիա, Ուկրաինա, Իսպանիա, Իսրայել և Նիդերլանդներ: