39-ամյա Գոռ Մ.-ն հետախուզվում էր պատիժը կրելուց խուսափելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/294137473_1411081515969646_7561120746546375650_n.jpg)
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 19-ին Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Գոռ Մ.-ն, որը մայիսի 19-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով պատիժը կրելուց խուսափելու համար:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: