Դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 45-ամյա Վաչե Ո.-ն ներկայացվեց դատարան
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 19-ին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասում հայտնաբերվել և Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 45-ամյա Վաչե Ո.-ն, որը մայիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: