Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան ցանկանում է ամրապնդել հարաբերությունները ԱՄՆ-ի դեմ հանդես եկող երկրների հետ

Հյուսիսային Կորեան պլանավորում է ամրապնդել համերաշխությունն այն պետությունների հետ, որոնք դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ի «համաշխարհային տիրապետության ավազակային ռազմավարությանը»: Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այս մասին հաղորդել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստում ներկայացվել է զեկույց, որում, ի թիվս այլ հարցերի, վերլուծվել է Կորեական թերակղզու անվտանգության հետ կապված իրավիճակը։ Փհենյանը քննադատել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները՝ դրանք անվանելով «խելահեղ ռազմական սադրանքներ թշնամական ուժերի կողմից», որոնք անտեսում են ԿԺԴՀ-ի նախազգուշացումներն ու «համբերության դրսևորումը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930