«Գյումրին չի վաճառվում» (ֆոտոշարք)
Գյումրիում ուսանողների կազմակերպած բողոքի ակցիային հաջորդել է «ֆլեշմոբ», որի ընթացքում ուսանողները 5000-դրամանոց թղթադրամներով փակել են իրենց բերանները և տարբեր գրառումներով պաստառները ձեռքներին` կանգնել Թատերական, ապա` Ռիժկովի և կենտրոնական հրապարակներում:
Ուսանողները նշել են, որ իրենց լռությունը ավելի խոսուն է, և որ իրենք ցանկանում են զերծ մնալ բոլոր տեսակի վանկարկումներից, քաղաքական շահարկումներից, և իրենց ասելիքը արտացոլված է իրենց ձեռքերում պահված պաստառներում:
Նշենք, որ ֆլեշմոբին մասնակցել են մի քանի տասնյակից ավելի երիտասարդներ` մարզի տարբեր բուհերից: Ուսանողները galatv.am-ի հետ զրույցում հավաստիացրել են, որ նմանատիպ ակցիաններն ու ֆլեշմոբերը կրելու են շարունակական բնույթ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում galatv.am-ի ուշագրավ ֆոտոշարքը.