Հակոբ Արշակյանն օտարերկրյա գործարարների հետ քննարկել է Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի կառուցման հնարավորությունները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային և ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների՝ Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր և նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին։

Այս մասին հայտնել է Հակոբ Արշակյանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները։ Այս համատեքստում հաշվի է առնվել Հայաստան այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող հոսքը։

Հյուրերը նշել են, որ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում մեծ է Հայաստանի տնտեսական գրավչությունը։

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը եւ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս