Բաժիններ՝

Կանադայում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով կա առնվազն 15 զոհ

Կանադայի Մանիտոբա նահանգում բեռնատարը բախվել է ավտոբուսի, որում հիմնականում տարեց մարդիկ են գտնվել: Վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ավտոբուսի 25 ուղևորները մեկնում էին Քարբերի քաղաքում գտնվող կազինոներից մեկը: 10 մարդ հոսպիտալացվել է:

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու մեքենաների վարորդներն էլ ողջ են մնացել, սակայն հրաժարվել է նշել վթարի մեղավորին:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Twitter-ում գրառմամբ իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս