Հռոմի պապը հիվանդանոցում 9 օր անցկացնելուց հետո դուրս է գրվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից՝ որովայնի ճողվածքի վիրահատությունից ինն օր հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ վիրահատող բժշկի՝ Հռոմի պապը շատ լավ առողջական վիճակում է գտնվում և կարող է ճանապարհորդել:
Ֆրանցիսկոս պապն օգոստոսի սկզբին նախատեսում է այցելել Պորտուգալիա, իսկ օգոստոսի վերջին՝ Մոնղոլիա:
2021 թվականի հուլիսին բժիշկները հեռացրել էին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաստ աղիքի մի մասը՝ դիվերտիկուլիտի բուժման համար: Նա հաճախ տեղաշարժվում է սայլակով կամ ձեռնափայտի օգնությամբ, քանի որ ծնկի ցավեր ունի: