Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/1113392.jpg)
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 15-ին, ժամը 14:50-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան քաղաքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված