Բաժիններ՝

2012 թվականին ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը հրապարակել է երկրի տնտեսական զարգացման 2012 թ. կարևոր ցուցանիշները, որոնք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այսօր։ ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 7.2 տոկոս` 0.2-ով ավելի, քան երկրի նախագահը կառավարության առջև դրել էր իբրև թիրախ։ «Ձեռք բերված բարձր ցուցանիշը, որ կարողացել ենք համատեղ հաղթահարել, 2013 թ. համար ենթադրում է շատ լարված աշխատանք, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – 2013 թ. համար մենք ծրագրել ենք 6.2 տոկոս տնտեսական աճ, իսկ դա նշանակում է, որ պետք է բավական լարված աշխատանք կատարենք այն իրականություն դարձնելու համար։ Խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, եռանդով գործի անցնել, որպեսզի 2013 թ. մեր բոլոր ծրագրերը նույնպես իրականություն դառնան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս