 
                        Սիրիական ընդդիմությանն օգնելու վերաբերյալ հանդիպումը Ստամբուլում կանցկացվի մարտի 4-ին
 
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արևմտյան ու արաբական մի շարք երկրների ներկայացուցիչներ մարտի 4-ին Ստամբուլում քննարկելու են սիրիական զինված ընդդիմությանը ռազմական ու հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպման անցկացման նպատակը սիրիական ընդդիմադիր կառույցների հետ տարվող աշխատանքների մակարդակի բարձրացումն է ու ցուցաբերվող աջակցության մեծացումը: Աղբյուրն այս տեղեկատվությունը հաղորդել է Հռոմում մեկնարկած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպման ընթացքում: Այդ հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        