Բաժիններ՝

Մոսկվայի «Սադովոդ» շուկայում բռնկված հրդեհը մարվել է

Մոսկվայի «Սադովոդ» շուկայում բռնկված հրդեհը, որն ընդգրկել էր մի քանի տաղավարներ, մարվել է։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։

«Մոսկվայի ժամանակով ժամը 12:18-ին (Երևանի ժամանակով 13:18-ին) հրդեհն ամբողջությամբ մարվել է», – հայտնել են մամուլի ծառայությունում։

«Սադովոդում» այրվել են երեք առևտրի տաղավարներ: Հրշեջներին հաջողվել է ժամը 11:43-ին (12:43-ին) հրդեհը տեղայնացնել 30 քմ տարածքում։ Զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվել:

«Սադովոդ» առևտրի համալիրը պատկանում է «Կիևսկայա պլոշչադ» ընկերությանը։ Այն զբաղեցնում է 40 հա տարածք և ներառում է 9500 խանութ։ «Սադովոդ» է այցելում է տարեկան մոտ 36,5 միլիոն գնորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս