Բաժիններ՝

Աշտարակի խճուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 7 մարդ. նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունիսի 13-ին ժամը 06։31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ. Ի.): «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել երեք արգելափակված քաղաքացու, տուժածներ Է. Ա.-ին (ծնված 1994 թ.), Թ. Տ.-ին (ծնված 1969 թ.), Լ. Խ.-ին (ծնված 2005 թ.), Մ. Բ.-ին (ծնված 1994 թ.), Դ. Կ.-ին (ծնված 1997 թ.), Է. Հ.-ին (ծնված 1992 թ.) և Ա. Մ.-ին (ծնված 1992 թ.) մոտեցրել շտապօգնության մեքենային և սահմանազատել տարածքը։

Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված 7 պացիենտներից 3-ն օտարազգի են: Նրանք ամբուլատոր բուժում են ստացել և դուրս գրվել:

Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս