Հայաստանն ու Հունգարիան ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու կարևորությունը
Հունգարիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 12-ին հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Քրիստինա Մարֆիի հետ։
Ինչպես հայտնեցին Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, Քրիստինա Մարֆին շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքի մեջ։
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին, ընդգծել են Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։