«Պետությունն իմ ընտանիքն է, Հայաստանն՝ իմ բոստանը»
Ավետիք Իշխանյանը գրում է. «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց արտասահմանյան վոյաժներում ընդգրկում են ոչ միայն բազմաքանակ իբր խորհրդականներ, օգնականներ, թիկնապահներ, այլև իրենց ընտանիքի անդամներին՝ կանաց, երեխաներին։
Այո՛, Արցախը գտնվում է երկարատև շրջափակման, Հայաստանը պերմանենտ պատերազմի մեջ, իսկ քպ-ական պաշտոնյաներն ընտանյոք հանդերձ կյանքն են վայելում պետության հաշվին՝ իրենց սպասավորների ուղեկցությամբ։ Իհարկե, կյանքը վայելելուց հետո նրանք մեծ-մեծ կբարբաջեն, թե որքան կարևոր հանդիպումներ ունեցան, որոնց ընթացքում ներկայացրեցին Հայաստանի շահերը։ Սո՛ւտ, սո՛ւտ, սո՛ւտ։
Իրականում դուք՝ բոլորդ, ինչպես քաղաքացու դեմքին, այնպես էլ թքած ունեք և՛ Արցախի, և՛ Հայաստանի ճակատագրերի վրա։
Ահա, թե ինչ էր նշանակում «Պետությունն իմ ընտանիքն է, Հայաստանն՝ իմ բոստանը» կարգախոսը»։