ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում նախատեսվող բանակցությունների հերթական փուլին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դիվանագետի հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելուն, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի: Այս մասին խոսել է ինչպես պետքարտուղարը, այնպես էլ մյուսները: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», – ասել է Պատելը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։ Քննարկումները կմեկնարկեն հունիսի 12-ին

Տեսանյութեր

Լրահոս