Բաժիններ՝

Անվճար դասընթացների շարք՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո կկազմակերպվի անվճար դասընթացների շարք՝ գերհամակարգիչների, բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC), ամպային տեխնոլոգիաների թեմաների շուրջ:

Ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն Cybersecurity (գրանցման վերջնաժամկետը հունիսի 12-ն է), Data Analysis and Plotting in Python with Pandas (գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15), Scientific computing with Python (գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15) անվճար դասընթացները:

Ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:

Դասընթացները կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս