Բաժիններ՝

Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 30-ից ավելի մարդու, որոնց կասկածում են պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու մեջ

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 30 մարդու, որոնց կասկածում են հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի կենտրոնը։

«Ձերբակալվել են անձինք, որոնք ծրագրել էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության գործողություններ՝ իշխանության հետագա բռնի զավթման նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ ընդհանուր առմամբ, այդ գործով հանրապետությունում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ։

Մամուլի կենտրոնի տվյալներով՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները «բացահայտել և կասեցրել են մի խումբ անձանց անօրինական գործունեությունը», որոնք զբաղվել են երկրի տարածքում «բողոքի զանգվածային ակցիաների և լայնածավալ անկարգությունների» նախապատրաստմամբ` «իշխանության հետագա բռնի զավթման» նպատակով։

Ըստ հայտարարության՝ այդ խմբավորումը տարվա ընթացքում իրականացրել է «իր շարքեր կողմնակիցների ներգրավման և առավել դժգոհ քաղաքացիների հավաքագրման նպատակամետ աշխատանք» ։ Խմբի պարագլուխն է «Էլդիկ Քենեշ» («Ժողովրդական խորհրդարան») կուսակցության ներկայացուցիչներից մեկը, որի անունն առայժմ չի հրապարակվում։ Ընդհանուր առմամբ, խմբի կազմում եղել է մոտ 100 մարդ։

«Տեղեկատվություն կա, որ մոտ ժամանակներս սպասվում էր զգալի միջոցների ստացում օտարերկրյա աղբյուրներից՝ կազմակերպական հարցերի ֆինանսավորման և (խմբավորման) հիմնական գործիչների վարձատրության համար», – նշել են մամուլի ծառայությունում։

Խուզարկությունների արդյունքում առգրավվել են նաև նրանց հանցավոր մտադրությունները հաստատող այլ իրեղեն ապացույցներ։ Բոլոր ձերբակալված անձինք տարվել են Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի քննչական մեկուսարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս