Բաժիններ՝

Կախովսկի ՀԷԿ-ին հարվածները հսկայական վնաս են հասցրել էկոլոգիային. քաղաքապետ

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովսկի ՀԷԿ-ի գնդակոծության հետևանքով ավերածությունները լուրջ վնաս են հասցրել էկոլոգիային: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, վնասների մասին լրագրողներին հայտնել է Նովայա Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը:

«Էկոլոգիային հասցված վնասը հսկայական է ինչպես հոսանքով դեպի վերև, այնպես էլ հոսանքով դեպի ներքև», – ասել է նա:

Իր հերթին РИА Новости գործակալության թղթակիցը հայտնել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են հրետանային միջոցներից հարվածներ հասցնել Կախովսկի ՀԷԿ-ի տարածքին: Ըստ թղթակցի՝ մի քանի արկ ընկել է Նովայա Կախովկայում:

Ռուսական և ուկրաինական կողմերը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին: Ըստ ռուսական կողմի՝ գիշերը ուկրաինական բանակը, ամենայն հավանականությամբ, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հարված է հասցրել Կախովկսի ՀԷԿ-ին: Տեղի է ունենում ջրի չկարգավորված բացթողում։ Նովայա Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևի խոսքով՝ ամբարտակի փականները քանդվել են, սակայն ամբարտակն ինքը չի վնասվել։ Նա նշել է, որ Դնեպր գետի ջրի մակարդակի բարձրացումը քաղաքի հատվածում երկուսուկես մետրից հասնում է չորս մետրի։

Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Կախովսկի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930