Ֆառռուխ Դ.-ն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կալանավորվել է
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել ՌԴ քաղաքացի Ֆառռուխ Դ.-ն: Նա 2022 թ. օգոստոսի 25-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի ( Գույքագրման կամ առգրավման ենթարկված գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելը) 2-րդ մասի մեղադրանքով
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: