ԶԼՄ-ները հայտնել են Ղրղզստանում պետական հեղաշրջում նախապատրաստողների ձերբակալության մասին
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են «հնարավոր պետական հեղաշրջման մասնակիցների» զանգվածային ձերբակալություններ: Այս մասին հայտնում է 24.kg լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրների։
Գործակալության հաղորդագրության մեջ նշված է, որ մի խումբ անձինք պատրաստվում էին բռնի ուժով զավթել իշխանությունը։ Թե կոնկրետ ովքեր են ձերբակալվել հատուկ ծառայության կողմից, չի նշվում։
Իրավապահ մարմիններն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը: