Վարորդներ, զգույշ եղեք. Երևանում նոր տեսախցիկները վաղվանից կգործարկվեն (հասցեներ)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թ. փետրվարի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են
Գայի պողոտա-Մոլդովական փողոց,
Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ),
Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց,
Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց,
Իսակովի պողոտա-Աթենքի փողոց,
Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա («Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց),
Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց (Բարեկամության հրապարակ) խաչմերուկներում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն