Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Լիտվային՝ կապված ԼՂՀ-ի հետ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Լիտվայի ԱԳՆ-ին: Այս մասին այսօր հայտնել է Լիտվայում Ադրբեջանի դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Լիտվային նոտա հղելը կապված է նրա հետ, որ այդ երկրի խորհրդարանում ստեղծվել է ԼՂՀ-ի հետ բարեկամության խումբ: Առայժմ այլ մանրամասներ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեկ էլ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ պայմանավորված «Ղարաբաղյան գործոնով»: