Վրեժ Ա.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 30-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1972 թ. ծնված Վրեժ Ա.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի ( Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին: