Բաժիններ՝

Արման Սահակյանը կնշանակվի Շիրակի մարզպետ. մամուլ

«Գեներալ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից հետո մի քանի օր է՝ ՀՀԿ-ական վերնախավում լարված քննարկվում էր Շիրակի մարզպետի հարցը։ Շոշափվում էին մի քանի անուններ` Յուրի Վարդանյանի, Սամվել Նիկոյանի և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։

Ի նկատի ունենալով, որ ալս տեղանքի ժողովուրդը խստապահանջ է, իրավացիորեն դժգոհ է իշխանություններից, այստեղ որոշեցին մարզպետ նշանակել մեծահարուստ և միաժամանակ կրթված երիտասարդի։ Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի արտահերթ նիստում գրեթե հաստատվել է Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, «Շիրակ» Փուտբոլային ակումբի սեփականատեր, 35-ամյա Արման Սահակյանի թեկնածությունը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.

«Մեր տեղեկություններով՝ որոշակի սոցհարցումներ են կատարվել տեղի ՀՀԿ-ականների շրջանակում ու կանգ են առել հենց նրա վրա։ Իսկ Յուրի Վարդանյանը գերադասել է լավ ու վատ չլինել գյումրեցիների հետ, որոշել է նրանց աչքում հավերժ մնալ որպես Գյումրվա պարծանք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս