Կրակոցներ Թբիլիսիում. կա վիրավոր
Թբիլիսիի Վակե թաղամասի Մոսաշվիլի փողոցում հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին։ Հրապարակված կադրերում երևում է, որ հարձակվողը կրակ է բացել այն ժամանակ, երբ սրճարանում մարդիկ են եղել, այդ թվում՝ երեխաներ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, փաստի առթիվ հետաքննություն է սկսվել «Քրեական օրենսգրքի» 19-108-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը նշանակում է սպանության փորձ և ապօրինի հրազենի կրում։