Բաժիններ՝

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է դուրս գալ Բախմուտից

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ սկսել է ստորաբաժանումների դուրսբերումը Բախմուտից։ Այս մասին Պրիգոժինը հայտնել է Telegram ալիքում հրապարակված տեսանյութում:

«Մենք դուրս ենք բերում մարտական ​​ստորաբաժանումները Բախմուտից… Մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կտեղափոխվի թիկունքի ճամբարներ: Մենք դիրքերը փոխանցում ենք զինվորականներին, բայց եթե զինվորականների համար դժվար լինի, ապա մենք կթողնենք այն մարդկանց, որոնք գլխավոր դեր են ունեցել Բախմուտի գրավման գործում», – ասել է Պրիգոժինը։

«Վագներ»-ի ղեկավարը Բախմուտի գրավման մասին հայտարարել էր մայիսի 20-ին: Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել քաղաքի հանձնումը, սակայն այս շաբաթ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն իր զեկույցներում չի հիշատակում Բախմուտում ռազմական գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս