Բաժիններ՝

ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի չեղարկման օրենքը

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր կայացած լիագումար նիստում հաստատել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈւՊ) Ռուսաստանի կողմից չեղյալ հայտարարելու մասին օրենքը։ Աս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Փաստաթուղթը Պետդումա էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին։ Պատգամավորները մայիսի 16-ին կայացած լիագումար նիստում չեղյալ էին հայտարարել պայմանագիրը: Պայմանագրի չեղարկմանը մայիսի 22-ին միաձայն հավանություն էր տվել նաև ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

Ինչպես նշված է օրենքին կից փաստաթղթերում, «այնպիսի իրավիճակում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները ոչ միայն չեն ձգտում ամրապնդել եվրոպական անվտանգությունը, այլև աննախադեպ կերպով մեծացնում են ՆԱՏՕ-ի ուժերն ու ռազմական ներուժը, Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր ազգային անվտանգությունը և ազգային շահերը»։

Պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1992 թ.-ի նոյեմբերի 9-ին, նպատակ ուներ ամրապնդել եվրոպական անվտանգությունը՝ ստեղծելով պայմանագրի մասնակից պետությունների սովորական զինված ուժերում սովորական սպառազինությունների և սարքավորումների հինգ հիմնական կատեգորիաների (մարտական ​​տանկեր, զրահապատ մարտական ​​մեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ​​ինքնաթիռներ) քանակական սահմանափակումների համակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս