Բաժիններ՝

Քաղաքապետարանը 254 մլն դրամի նվիրատվություն ընդունեց

«Էվոկաբանկ» ՓԲԸ-ն առաջարկել է Երևան համայնքին փոխանցել 254,000,000 /երկու հարյուր հիսունչորս միլիոն/ ՀՀ դրամ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքի մասնակի վերանորոգման աշխատանքները կատարելու համար:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը պարզաբանեց, որ այդ հասցեում գտնվում է Գեղասահքի նախկին  մարզադպրոցը:

«Վերակառուցման և հիմնանորոգման արդյունքում կունենանք նոր մարզադպրոց, որը կկոչվի Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց, որտեղ կդասավանդվի բռնցքամարտ, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտեր, ձյուդո, օլիմպիական մարզաձևեր: Հատուկ ուզում եմ նշել, որ նվիրաբերությունը որևէ գործարքի մաս չի հանդիսանում»,- մանրամասնեց Գևորգ Սիմոնյանը:

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովին հետաքրքրեց, թե ինչպե՞ս է ընտրվել տվյալ վայրը, քանի որ, ըստ նրա, շինությանը մոտ է նաև Շենգավիթի մարզադպրոցը:

Կարդացեք նաև

«Օրինակ, Աջափնյակում որևէ մարզադպրոց չկա»,- շեշտեց ավագանու անդամը:   Գևորգ Սիմոնյանը նշեց, որ կան վարչական շրջաններ, որտեղ չկա մարզապրոց, և այդ մասով այլ ներդրումային ծրագրեր ակտիվ քննարկման փուլում են:

«Իմ քայլի» ավագանու անդամ Արման Բաբաջանյանին էլ հետաքրքրեց, թե ինչո՞ւ են գումարի անունը գույք դրել:

«Գումարը գռեհիկ է հնչում»,- նետեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

Գևորգ Սիմոնյանը հայտնեց, որ իր կարծիքով՝ մարզադպրոցը պատրաստ կլինի մինչև 2025թ. ավարտը:

Որոշումն ընդունվեց 53 կողմ ձայնով:

Տեսանյութեր

Լրահոս