Համաձայն չեմ, որ Ռուսաստանի վերաբերմունքը մեր նկատմամբ թշնամական է. Փաշինյան
«Ես չէի կիսի ձեր գնահատականները՝ կապված ՌԴ վերաբերմունքի հետ, դուք այն անվանեցիք թշմանական, ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ: Մենք ամեն ինչ պետք է անենք ՌԴ հետ մեր գործընկերային հարաբերությունները խորացնելու զարգացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է սահմանապահ զորքերին, այդտեղ բոլոր գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ԱԱԾ հետ համաձայնեցված կերպով: Կվերստուգենք, թե ինչ գործողություններ են իրականացվում, եթե այդ գործողությունները համաձայնեցված շրջանակից դուրս լինեն, որովհետև հարցի ենթատեքստը այդպես ընկալեցի, որևէ ձևով ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար մարտահրավերներ պարունակեն, մենք այդ հարցը անպայման կքննարկենք: Ընդ որում, պետք է ՏԻՄ-երը, կառավարությունը այդ ամենին համաձայնություն տան: Իհարկե, կան տեղակայումներ, որոնց մենք համաձայնել ենք, բայց չի նշանակում նաև, որ այդ տեղակայումները պետք է կոնկրետ տեղերում լինեն հավերժական, մենք արդեն իրադրությունից ելնելով՝ մեր ռուս գործընկերների հետ մանրամասները կքննարկենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ շինարարություն է ՌԴ սահմանապահ ծառայությունն իրականացնում Մեղրիի շրջակայքում:
Ռուսաստանին թշնամի համարող լրագրողնը Փաշինյանից նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք բանակցությունների այդպիսի միջնորդ պետք է Հայաստանին:
«Դուք, նախ, որակում եք տալիս, որի հետ ես անհամաձայնություն եմ արտահայտում, հետո տալիս եք հարց, որ ձեր տված որակումից հետո ասեմ՝ այո կամ ոչ: Եթե բազային տվյալի հետ համաձայն չեմ, այդ վերջին այո կամ ոչը դուրս է գալիս օրակարգից»,-ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում