Բաժիններ՝

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Տավուշի մարզում և Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս