Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում միավորել ուժերը՝ ԿԸՀ-ի որոշման անվավերությունը հաստատելու ուղղությամբ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Այսօրվա ԿԸՀ-ի որոշումը 2013թ․ նախագահական ընտրություններում հաղթող ճանաչել Սերժ Սարգսյանին, չի արտահայտում հանրության կամքը և ընդունելի չէ քաղաքացիների մեծամասնության համար։ Կիսում եմ ԿԸՀ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքը, որ այդ որոշումը առոչինչ է իր ընդունման պահից։
Կոչ եմ անում նախագահի թեկնածուներին, ովքեր համաձայն չեն շինծու ընտրություններում Սերժ Սարգսյանի կեղծ հաղթանակի հետ, միավորեն ուժերը ԿԸՀ-ի որոշման անվավերությունը հաստատելու ուղղությամբ»։