Վանաձորի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել

«Ոչ, ես հրաժարական չեմ ներկայացրել, չեմ էլ պատրաստվում ներկայացնել»,- 168 am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրել էր, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարական է տալիս: Այնուհետև, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Սամվել Դարբինյանի հրաժարականի հարցը դրվելու է քննարկման:

Հիշեցնենք նաև, որ Վանաձորի քաղաքապետը hetq.am կայքի լրագրողի հետ զրույցում վանաձորցի ընտրողներին «անգիտակից» էր անվանել, ինչն առաջացրել էր վանաձորցիների վրդովմունքը:

Ի դեպ, այսօր կայացել է Վանաձորի ավագանու նիստը, որն ընթացել է բնականոն հունով, և քաղաքապետի հրաժարականի մասին խոսք անգամ չի եղել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս