Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կայացավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որտեղ «Ռեալ»-ն ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Արքայական ակումբի» մարզադաշտում` «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին արագ հակագրոհներով: Թե «Ռեալ»-ը և թե «Մանչեսթեր Սիթի»-ն ձգտում էին հավասար պայքար ծավալել յուրաքանչյուր գծում։
Առաջին կեսի վերջնամասում «Ռեալ»-ն իրացրեց իր պահը; Հեռահար դիպուկ և ուժեղ հարվածով «սերուցքայիններին» առաջ մղեց Վինիսիուսը (36-րդ րոպե): Թիմերն ընդմիջման գնացին «Ռեալ»-ի նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսն առավել ակտիվ սկսեց «Ռեալ»-ը, որն ավելի շատ էր տիրում գնդակին: «Քաղաքայինները» ձգտում էին գտնել «արքայական ակումբի» խոցելի գոտիները, ինչը դժվարությամբ էր հաջողվում: Վիճակագրությունն էլ փաստում էր «Ռեալ»-ի առավելության մասին, սակայն 67-րդ րոպեին Քևին դե Բրույնեն կարողացավ հեռահար հարվածով հավասարեցնել հաշիվը:
«Ռեալ»- «Մանչեսթեր սիթի»` 1:1:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կկայանա մայիսի 10-ին: «Ինտեր»-ը «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի «Միլան»-ի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Վարվառա Հայրապետյանծում