Վերցնելու ենք Եռաբլուրում խոնարհված Արցախի, ՀՀ պետական դրոշները, վերադառնալու ենք Շուշի. Է.Ղազարյան

«Ադրբեջանաթուրքական հեղափոխությունը մեր բոլոր տոները սգի է վերածել, բայց մյուս կողմից՝ մենք չենք հաշտվելու այս իրողության հետ,- Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ապա անդրադառնալով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի նշանակությանը՝ արձանագրեց,- Մայիսի 9-ը տոն է եղել մեր պապերի սխրանքների արդյունքում, որոնք խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին՝ կարողացան պաշտպանել և փրկել ոչ միայն մեր հայրենիքը, այլև ողջ մարդկությանը: Անցան տարիներ, և մեր փառապանծ ժողովուրդը կարողացավ հաղթանակ տոնել Արցախյան ռազմաճակատում, ու Շուշիի ազատագրումը դարձավ այդ հաղթանակի թագն ու պսակը»:

Էդգար Ղազարյանը համոզում հայտնեց, որ  անկախ նենգ դավաճանություններից՝ հայ ժողովուրդն ապրելու է պատմական սխրանքների ոգով, այդպես է դաստիարակելու սերունդներին:

«Եռաբլուրից վերցնելու ենք խոնարհված Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դրոշները և վերադառնալու ենք հայկական բարձունքներ, Շուշի և վերադարձնելու ենք մեզ այն տոնական մթնոլորտը, որը տարիներ շարունակ տոնել է մեր ժողովուրդը»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս